Սիրիական Սուվեյդա քաղաքում ահաբեկչությունից հետո բողոքի ցույցեր են սկսվել
Լուսանկարը՝ Reuters-ի
Սիրիական Սուվեյդա քաղաքում ահաբեկչությունից հետո բողոքի ցույցեր են սկսվել։ Նշենք, որ պայթուցիկով համալրված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 25 մարդ է զոհվել, այդ թվում՝ դրուզների հայտնի առաջնորդը, գրում է Интерфакс-ը։
Զոհված շեյխ Վախիդ ալ- Բալուսն իր քարոզներում քննադատաբար է արտահայտվել ինչպես իսլամիստների, այնպես էլ Բաշար ալ-Ասադի ռեժիմի հասցեին։
Փողոցում, որով անցել է շեյխի մեքենան, տեղի ունեցած պայթյունին հետևել է ևս մեկը՝ հիվանդանոցի հարևանությամբ, ուր տեղափոխվել են վիրավորները։ Տեղի իրավապաշտպանների համաձայն՝ 2 պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, ևս 50-ը վիրավորվել է։
Միջադեպից հետո քաղաքում բողոքի ցույցեր են սկսվել։ Հաղորդվում է, որ ամբոխը պատվանդանից նետել է Սիրիայի նախկին նախագահ և ներկայիս նախագահի հայր Հաֆեզ Ասադի արձանը։










