Գեղարքունիքում վթարի հետևանքով 3 զինվորական է զոհվել. Shamshyan.com

10:18 • 06.09.15

Գեղարքունիքի մարզում երեկ՝ ժամը 22:40-ի սահմաններում, Mercedes մակնիշի 86 ՏT 777 համարանիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում` Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

 

Քաղաքացիները իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա Սևակ Գասպարյանին, 28-ամյա Հարություն Միրզոյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ:

 

Հրշեջ-փրկարարները ճանապարհային ոստիկանների, Վարդենիսի ոստիկանության աշխատակիցների, Վարդենիսի հիվանդանոցի շտապօգնության ծառայության աշխատակիցների և քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 38-ամյա Գրիգոր Սահակյանին, 38-ամյա Գևորգ Վարդանյանին և 29-ամյա Տարոն Սեդրակյանին, ովքեր տեղափոխվել են Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ: Ճանապարհին Տ. Սեդրակյանը (ով կոչումով կապիտան էր) գիտակցության չգալով` մահացել է:

 

Ըստ կայքի՝ հիվանդանոցում մահացել են նաև Գ. Սահակյանը, ով կոչումով մայոր էր, Գ. Վարդանյանը, ով կոչումով ենթասպա էր։

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։