Ավստրալիայում հսկա պիթոն են հայտնաբերել զուգարանակոնքում
Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի բնակիչները զգուշացում են ստացել` ուշադիր լինել զուգարան մտնելիս, քանի որ զուգարանակոնքի մեջ հսկա օձերի հայտնաբերման դեպքեր են գրանցվել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` նման դեպք վերջերս գրանցվել է Թաունսվիլ քաղաքում: Վաճառականների մի խումբ իրենց տան զուգարանակոնքում` ջրի հետ եկած հսկա պիթոն են հայտնաբերել, որից հետո օձերին որսող մասնագետի են դիմել:
Մասնագետի խոսքով` դա իր բռնած ամենամեծ պիթոնն էր, որը փորձել է ետ փախչել և արգելափակվել է զուգարանակոնքի ջրատար խողովակներում:
Նրա խոսքով` օրեր առաջ իրեն հաջողվել է 2.3 մետր երկարությամբ մեկ այլ օձի բռնել:










