Նեթանյահուն մերժել է ընդունել սիրիացի փախստականներին և մտադիր է պատ կառուցել սահմանին

23:08 • 06.09.15

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն  կիրակի մերժել է երկրի ընդդիմադիր  կուսակցության կոչը սիրիացի փախստականներին ընդունելու մասին` պատճառաբանելով, որ Իսրայելը փոքր երկիր է:

Ինչպես հայտնում է The New York Time-ը` Նեթանյահուն հայտնել է, որ Իսրայելը կիրականացնի Հորդանանի հետ սահմանին ցանկապատ կառուցելու ծրագրերը` ներգաղթյալների դեմ պայքարի շրջանակում:

Նշվում է, որ վերջին օրերին իսրայելական մամուլը ողողված է եղել Եվրոպայում ներգաղթյալների  ճգնաժամը պատկերող լուսանկարներով և տեղեկություններով: