Մալայզիայի ափերի մոտ նավակի խորտակման հետևանքով տասնյակ ներգաղթյալներ են զոհվել
Մալայզիայի ափերի մոտ անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով առնվազն 43 մարդ է խեղդվել. տեղեկացնում է ТАСС-ը։
Ոստիկանության ներկայացուցիչ Խիլիր Պերակը հաղորդել է, որ փրկարարներին հաջողվել է փրկել 20 մարդու։ Հայտնաբերվել են 43 զոհերի մարմինները։
Ընդհանուր առմամբ, նավում եղել է մոտ 80 մարդ, չնայած այն նախատեսված է եղել 10-15 մարդու համար։
Հաղորդվում է, որ նավի բոլոր ուղևորները եղել են Ինդոնեզիայի բնակիչներ։ Թե ուր է ուղևորվելիս եղել նավը, մալայզիական իշխանությունները դեռ չեն պարզել։










