Հռոմի պապը կոչ է արել Եվրոպայի կաթոլիկներին ընդունել փախստականների ընտանիքներին

15:07 • 06.09.15

Հռոմի պապը կիրակի օրը կոչ է արել Եվրոպայի կաթոլիկ համայնքին ընդունել փախստականների մեկական ընտանիք, հաղորդում է РИА Новости-ն:


«Յուրաքանչյուր ծուխ, յուրաքանչյուր կրոնական համայնք, յուրաքանչյուր վանք, Եվրոպայի յուրաքանչյուր տաճար ընդունում է մեկ ընտանիք»,- ասել է Ֆրանցիսկոսը Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած աղոթքից առաջ:


Հռոմի պապը հստակեցրել է, որ առաջինը փախստականների ընտանիքներ կընդունի Վատիկանում երկու եկեղեցական ծուխ:


2015 թվականի սկզբից ի վեր Եվրամիության տարածք է ժամանել մոտ 350 հազար ներգաղթյալ, նրանց շարքերն ամեն օր ավելանում են հազարավոր նոր ժամանողներով: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ աշխարհում ներկայիս միգրացիոն ճգնաժամը ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: