Իսպանիայում ռալլիի մասնակցող մեքենան մխրճվել է հանդիսատեսի մեջ. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)

12:21 • 06.09.15

Իսպանիայում ավտոռալլիի ընթացքում ավտոմեքենան դուրս է թռել ճանապարհից և մխրճվել հանդիսականների մեջ։



Ինչպես տեղեկացնում է Interfax.ru—ին, միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, մահացել է 6 մարդ, ևս 10-ը վիրավորվել են։


Դեպքը տեղի է ունեցել Կառալ քաղաքում։ Դրանից հետո ավտոարշավը դադարեցվել է։