Ամերիկացի և էստոնացի զինվորները համատեղ զորավարժություններ են սկսել ՌԴ-ի հետ սահմանի մոտակայքում

21:49 • 06.09.15

Էստոնիայում տեղակայված ամերիկյան 173-րդ օդադեսանտային գումարտակի զինվորները կիրակի սկսել են Էստոնիայի Պաշտպանության ուժերի 2-րդ հետևակային գումարտակի զինծառայողների հետ համատեղ զորավարժությունները:

Ինչպես Интерфакс-ին հայտնել են Էստոնիայի Պաշտպանության ուժերի գլխավոր շտաբից` «ամերիկացիները էստոնացի զինվորների հետ ռազմական գործողությունների ժամանակ տուժածների տարհանման հիմնական ծրագիր են մշակում»:

Մեկ շաբաթ տևողությամբ զորավարժությունների ընթացքում այլ ռազմական հմտություններ ևս կզարգացվեն, ինչպես օրինակ` տրանսպորտային շարասյան ուղեկցումը:

Աղբյուրն ընդգծում է, որ զորավարժություններն անցկացվում են ՌԴ-ի հետ սահմանի մոտակայքում գտնվող պարապմունքային դաշտերում: