Քրդերը 16 թուրք զինվորականի են սպանել

19:18 • 07.09.15

Hurriyet Daily News-ը հայտնում է, եր քրդերի հարձակման հետևանքով 16 թուրք զինվորական է զոհվել, կա 6 վիրավոր:

Ըստ աղբյուրի` թուրքական բանակը այս կորուստները կրել է կիրակի օրը հարավ-արևելքի Դաղլիջա տեղանքում տեղի ունեցած «ահաբեկչական հարձակման» հետևանքով: Հարձակումն իրականացրել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:

Հարձակումը տեղի է ունեցել թուրք - քրդական լարված հարաբերությունների նոր ալիքի ֆոնին: