Հղի իսպանուհին, որ այսօր պիտի ծննդաբերեր, մասնակցել է ավտոարշավի ու զոհվել (լուսանկարներ)
Daily Mail-ը հայտնում է Իսպանիայի ավտոարշավների պատմության մեջ ամենասարսափելի վթարներից մեկի մասին:
Իսպանիայի հյուսիսում La Coruña Rally-ի ժամանակ զոհվել է 7 մարդ, այդ թվում մի հղի կին, որը պետք է այսօր ծննդաբերեր: Զոհվել է նաև նրա ընկերը` Միգել Կարիդադը: Թե նա, թե նրա հղի ընկերուհին 30 տարեկան չկան:
Աննա Կայասո անունով կինը պետք է այսօր արդեն երեխա լույս աշխարհ բերեր: Ի դեպ, վիրավորների թվում ևս հղի կին կա, ինչպես նաև` 13-ամյա աղջիկ:
Ի դեպ, ողբերգության նախօրեին Միգելը սոցցանցերում հրապարակել էր իր ու հղի ընկերուհու երջանիկ լուսանկարները:















