Չին աշակերտուհին սեպտեմբերի 1-ին թունավորել է իր 20 համադասարանցիներին

19:39 • 07.09.15

Չինաստանի Գանսյու նահանգում ձերբակալվել է աշակերտուհի, ով մկնդեղով թունավորել է իր համադասարանցիներին:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` աշակերտուհին կասկածվում է իր 20 դասընկերների դիտավորյալ կերպով թունավորելու համար:

Ըստ ԶԼՄ-ների` դա տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին: Կատարվածի մասին հայտնի  է դարձել այն բանից հետո, երբ աշակերտները սկսել են բողոքել թունավորման ախտանիշներից: Այնուհետև աղջիկը, որ անունը չի հրապարակվում, խոստովանել է, որ մկնդեղ է լցրել նրանց խմելու ջրի մեջ:

Դեպքից հետո հոսպիտալացվել է 14 աշակերտ, որոնցից 4-ի վիճակը ծանր է եղել, սակայն հետո բոլորը դուրս են գրվել: Այժմ միջադեպով զբաղվում են իրավապահները, փորձում պարզել աշակերտուհու դրդապատճառները: