Ավստրալիայի վարչապետը բարկացրել է հրեաներին՝ ԻՊ-ը նացիստների հետ համեմատելով

08:43 • 07.09.15

Լուսանկարը՝ mignews.com-ի


Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը բարկացրել է երկրի հրեական համայնքին, երբ հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինները նացիստներից էլ վատն են, գրում է Интерфакс-ը։

 

Ելույթ ունենալով տեղական 2GB ռադիոկայանի եթերում՝ Էբոթն ասել է. «Նացիստները սարսափելի չարիք են, սակայն նրանք, ի տարբերություն ԻՊ-ի, բավականին ամոթի զգացում ունեին»։

 

Այս բառերը բարկացրել են ավստրալացի հասարակական գործիչներին։

 

Ավստրալիայի հրեական համայնքի գործադիր խորհրդի նախագահ Ռոբերտ Գուտը նշել է, որ Էբոթի մեկնաբանությունն «անմիտ» է, և ԻՊ-ը չի կարող համեմատվել նացիստների կազմակերպած ցեղասպանության հետ։