Ժերար Դեպարդյոն Բելառուսը համեմատել է Շվեյցարիայի հետ
Լուսանկարը՝ Белта/ТАСС-ի
Ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ժերար Դեպարդյոն Բելառուսը համեմատել է Շվեյցարիայի հետ և կարծիք հայտնել, որ հանրապետության բնակիչները երջանիկ են և հպարտանում են իրենց երկրով, փոխանցում է Интерфакс-ը։
«Բելառուսն ինձ վրա յուրահատուկ տպավորություն է թողել։ Այո՛, նա հիշեցնում է Շվեյցարիան, սակայն ավելի մաքուր և հետաքրքիր երկիր է»,- ասել է Դեպարդյոն։
Դերասանը նշել է, որ զարմացած է բելառուսների կյանքի որակով։ Տեսել է մարդկանց, նրանց տները։
«Երևում է, որ մարդիկ երջանիկ են և հպարտանում են իրենց պետությունով։ Նախկինում ես ԶԼՄ-ներից լսում էի Բելառուսի մասին որպես մի երկիր, որտեղ դժվար է ապրել, որտեղ բռնապետ է ղեկավարում։ Սակայն, երբ հանդիպեցի նախագահ Լուկաշենկոյի հետ, անձամբ համոզվեցի հակառակում»,- ասել է Դեպարդյոն։










