«Գազպրոմը» կգնահատի «Թուրքական հոսք» նախագիծը միայն առաջին ճյուղի կառուցումից հետո
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը նախատեսում է «Թուրքական հոսք» նախագծի առաջին ճյուղի շինարարությունից հետո գնահատել դրա զարգացումը, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ «Գազպրոմի» կառավարման փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևին հղումով։
«Մենք պայմանավորվել ենք թուրք գործընկերների հետ, որ նախ թիվ 1 ճյուղն անենք։ Դրանից հետո կնայենք նաև այլ ճյուղերը։ Սակայն եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Թուրքիան հրաժարվել է երկրորդ և երրորդ ճյուղերից, ապա դա այդպես չէ։ Դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի պահանջարկ կներկայացնի Եվրոպան»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ներքին արդյունահանման ծավալների նվազումն անխուսափելի է։
Ավելի վաղ «Գազպրոմը» Չինաստանին առաջարկել էր վերանայել գինը՝ արևելյան երթուղով։










