Հնդկաստանի հարավում կայծակի հարվածից 23 մարդ է մահացել

11:54 • 07.09.15

Հնդկաստանում կայծակի հարվածից 23 մարդ է մահացել, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Նշվում է, որ հնդկական Անդհրա-Պրադեշ նահանգում ուժգին տեղումներ են եղել։

 

Զոհերի մեծամասնությունը գյուղերի բնակիչներ են, որոնք մահացել են դաշտային աշխատանքների ժամանակ։


Բացի այդ, բնական աղետի հետևանքով կասեցվել է կրիկետի կանանց թիմերի խաղը։ Կայծակը հարվածել է ծառին, որը գտնվել է մարզադաշտի հարևանությամբ։