Կարեն Բեքարյանը չի հրաժարվի պատգամավորական մանդատից

18:13 • 07.09.15

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չի հրաժարվի պատգամավորական մանդատից:

«Իմ որոշումը դրական է»,-ասաց նա:


Նշենք, որ ըստ Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի հաջորդականության՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակված Արփինե Հովհաննիսյանին պետք է փոխարինի «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:

 

Կարեն Բեքարյանն ասաց, որ լավ է տրամադրված պատգամավորական գործունեությանը։ «Ես բավական երկար ժամանակ աշխատել եմ ԱԺ աշխատակազմում, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ որպես փորձագետ, այսինքն՝ իմ համար խորթ միջավայր չէ:  Պարզ է այլ կարգավիճակ է, խնդիրներն են փոխվում, բայց, ընդհանուր առմամբ տրամադրվածությունը նորմալ է, դրական»,-ասաց նա: