Եգիպտոսում պորտապարի համար 2 պարուհու են ձերբակալել
Եգիպտոսում իրավապահները ձերբակալել են 2 պարուհու` համարելով, որ նրանց կատարմամբ պորտապարը չափից ավելի գռեհիկ է։
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ոստիկանների կարծիքով՝ պարուհիներ Սուհի Մոհամեդ Ալիի ու Դալի Քամալ Յուսեֆի հանդերձները չափից ավելի բաց են եղել, իսկ նրանց պարը` հակաբարոյական։
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին շրջանում Եգիպտոսում սկսել են հաճախակի բնույթ կրել պորտապարուհիների ձերբակալություններն ու ազատազրկումները:










