Սիրիացի փոքրիկի լուսանկարը և ևս 16 լուսանկար, որոնք փոխել են աշխարհը (լուսանկարներ)
Երեքամյա Այլան Քուրդիի ողբերգական ճակատագիրը ցույց տվող լուսանկարը ցնցել է ողջ աշխարհը: Ափ նետված սիրիացի փոքրիկի լուսանկարը դիպել է բոլորի սրտերին և խղճին և ողջ աշխարհի ուշադրությունը գրավել խնդրի վրա՝ այնպես, ինչպես վերջին ամիսներին փախստականների խնդրի մասին գրված ոչ մի նյութ չէր կարողացել անել, գրում է The Daily Mail-ը:
Այլանը մահացել է իր հնգամյա եղբոր՝ Գալիպի և մոր՝ Ռեհանի հետ Հունաստանի Կոս կղզի հասնելու փորձի ժամանակ:
The Daily Mail-ն առաջարկում է վերհիշել մի քանի այլ հզոր լուսանկարներ, որոնք նմանատիպ ազդեցություն են գործել աշխարհի վրա: Թերթը նաև ներկայացնում է այն խորհրդանշական լուսանկարները, որոնք փոխել են պատմության ընթացքը, ինչպիսին է 1969 թվականին Լուսնի վրա վայրէջքը և Հիրոսիմայում ատոմային ռումբի նետումը։
9/11-ի «Փոշոտ տիկինը»

Հարավային Վիետնամի գեներալ-մայոր Նգուեն Նգոկ Լոանը սպանում է սպա Վյետ Կոնգին, 1968 թվական

Ջոն Քենեդիի սպանությունը

Ամերիկյան դրոշի բարձրացումը ճապոնական Իվոձիմա կղզու վրա, 1945 թվական

Ատոմային ռումբն ընկնում է Հիրոսիմայի վրա

Լուսնի վրա վայրէջքը

Նելսոն Մանդելան դուրս է գալիս բանտից

Սադամ Հուսեյնին դուրս են հանում իր թաքստոցից

Արքայադուստր Դիանան սեղմում է ՁԻԱՀ-ով հիվանդի ձեռքը

Ճապոնիայի դեմ հաղթանակի օրը Թայմս Սքուերում, օգոստոսի 14, 1945

Անգղը գաղտագողի մոտենում է երեխային, Սուդան, 1993

Կարմիր կհմերների զոհերի ոսկորները, Կամբոջա

Վախեցած աղջիկը փախչում է Վիետնամական պատերազմի ժամանակ՝ նապալմով հարձակումից փրկվելու համար

Տղամարդը փորձում է կանգնեցնել տանկերը 1989 թվականին Պեկինի Տյանանմեն հրապարակի արյունալի իրադարձությունների ժամանակ

Աբու Ղարիբ բանտի սարսափները

Բերգեն-Բելսեն համակենտրոնացման ճամբարի ազատագրումը











