ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարին ևս մի թեկնածու է միացել

10:01 • 07.09.15

Լուսանկարը՝ Youtube-ի

 

ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարին կմիանա Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու՝ Հարվարդի համալսարանի դասախոս, իրավունքի պրոֆեսոր Լոուրեն Լեսիգը, գրում է segodnya.ua-ն։

 

Նա հաստատել է, որ իրեն հաջողվել է համացանցի միջոցով 1 մլն դոլար հավաքել՝ որպես նվիրատվություն իր նախընտրական արշավի հիմնադրամին, և այժմ ինքը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։

 

Լեսիգը հայտնել է, որ իր գլխավոր նպատակն է հասնել ԱՄՆ-ում նախընտրական արշավների ֆինանսավորման բարեփոխումներին։

 

Անհրաժեշտ է հրաժարվել «կոռումպացված միջոցից, որն իրենք օգտագործում են արշավները ֆինանսավորելու համար», վստահ է 54-ամյա Լեսիգը։ Նա համոզմունք  է հայտնել, որ դրա պատճառով ԱՄՆ-ն ունի կառավարություն, որը չի աշխատում, քանի որ հիմնականում ներկայացնում է դոնորների շահերը, ովքեր հովանավորել են նախընտրական արշավները։

 

Լեսիգը խոստացել է նաև բարեփոխումների հասնելու դեպքում անմիջապես հրաժարական տալ և փոխանցել լիազորությունները փոխնախագահին։