Լոնդոնում մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործություններն ավելացել են 70%-ով

11:56 • 07.09.15

Լուսանկարը՝ The Daily Mail-ի

 

Լոնդոնում մուսուլմանների դեմ ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների թիվն ավելացել է 70%-ով, գրում է BBC-ն՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը։

 

Համաձայն ստացված տվյալների՝ նախորդ տարվա հուլիսից սկսած իսլամատյացության հողի վրա իրականացվել է 816 հանցագործություն՝ ի տարբերություն նախորդ ժամանակահատվածի 478-ի։

 

Tell MAMA իրավապաշտպան կազմակերպությունը, որը զբաղվում է մուսուլմանների նկատմամբ հարձակումների մոնիթորինգով, հայտնում է, որ նման հանցագործությունների զոհերի մոտ 60%-ը կանայք են։

 

Կազմակերպությունում հայտնել են, որ ագրեսիային առավել հաճախ բախվում են կանայք, ովքեր փարաջա են կրում։

 

Վիճակագրությունում ներառված հանցագործությունների թվում են հետապնդումները համացանցում, փողոցային հարձակումները և բռնության ծայրահեղ տարբերակները։