Lufthansa-ի օդաչուները կրկին գործադուլ կանեն

16:11 • 07.09.15

Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները կրկին գործադուլ են հայտարարում։

 

Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին, կդադարեցվի ժամը 8:00-ից մինչև 23:59-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հեռավոր չվերթների սպասարկումը: Այդ մասին հայտնել է օդաչուների Cockpit արհմիությունը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։

 

Գործադուլը տարածվում է նաև Գերմանիայից Lufthansa Cargo-ի բեռնափոխադրող ստորաբաժանման բոլոր չվերթների վրա։

 

Lufthansa-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը հնարավորինս ամեն բան կանի, որ նախատեսված չվերթներն իրականացվեն: Հավելյալ տեղեկություններ կհաղորդվեն օրվա ընթացքում։

 

Lufthansa-ի և 120 հազար աշխատակիցների միջև սակագների հետ կապված կոնֆլիկտը շարունակվում է արդեն կես տարի։