Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իշխանությունը ցուցարարների համար պատասխան է պատրաստում

11:40 • 07.09.15

Մոլդովայի վարչապետ Վալերիու Ստրելեցը հանդիպել է Քիշնևում հակակառավարական ցույցի մասնակիցների հետ: Նա հայտարարել է, որ իշխանությունը պատրաստվում է պատասխան տալ ցուցարարներին, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

«Կառավարությունում կձևավորվի աշխատանքային խումբ՝ տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք կուսումնասիրեն ցուցարարների պահանջները»,-հայտարարել է Ստրելեցը։

 

Հանրահավաքի կազմակերպիչներից մեկը՝ «Արժանապատվություն և իրականություն» քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչ Կիրիլ Մոցպանը հայտարարել է, որ ցուցարարները չեն հավատում կառավարության խոստումներին և վարչապետին կոչ է արել հարգանքով վերաբերել քաղաքացիների պահանջներին։

 

Հիշեցնենք, որ կիրակի Քիշնևում բողոքի բազմահազարանոց ակցիա է տեղի ունեցել։

 

Մոտ 100 հազար մարդ փողոցում պահանջել է նախագահի հրաժարականը, ցրել խորհրդարանը և արտահերթ արդար ընտրություններ անցկացնել։

 

Դրան զուգահեռ՝ ցուցարարները պահանջել են քրեական պատասխանատվության ենթարկել բոլորին, որոնք կապ ունեն երկրի բանկային համակարգից միլիարդավոր դոլարներ հափշտակելու հետ։