ՆԱՏՕ-ն ներկայացուցչություն կբացի Կիևում. Ուկրաինայի ԱԳՆ
Այս ամիս Կիև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի առաջին այցի ժամանակ կստորագրվի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայացուցչության մասին համաձայնագիրը: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը, գրում է РИА Новости-ն:
«Կստորագրվի ՆԱՏՕ-ի ներկայացուցչության մասին համաձայնագիր»,- ասել է նախարարը։
Նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համաձայնել է մասնակցել Ուկրաինայի անվտանգության խորհրդի նիստին և ելույթ ունենալ նրա անդամների առաջ: Դա կլինի «աննախադեպ իրադարձություն», հայտնել է նախարարը:
Նրա խոսքով՝ այցի ընթացքում կստորագրվի նաև պաշտպանական ոլորտում ՆԱՏՕ-Ուկրաինա համագործակցության մասին «ճանապարհային քարտեզը»։










