Իրաքի ՌՕՈՒ-ն առաջին անգամ օդային հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին
Իրաքի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետության» դիրքերին՝ կիրառելով ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ, հաղորդել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուքը։
«Մենք գոհ ենք, որ իրաքյան ռազմաօդային ուժերը հաջողությամբ գործարկել են ավելի առաջադեմ տեխնոլոգիաներով ինքնաթիռներ՝ ԻՊ-ի ոչնչացմանն ուղղված միջազգային արշավի ընթացքում»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրաք ուղարկված առաջին 4 կործանիչները տեղ էին հասել հուլիսին: Ռազմական ինքնաթիռների տրամադրումն Իրաքին շարունակվելու է։










