Կանոնավոր կերպով կծու համեմունքներ օգտագործելու օգտակարությունը

23:51 • 07.09.15

Կծու համեմունքների կանոնավոր օգտագործումը կարող է նպաստել առողջության ընդհանուր բարելավմանը: Կծու համեմունքները տարիներ շարունակ  կիրառվել են արևելյան մշակույթներում:

Healthy food team-ը` ներկայացրել է կծու համեմունքներով հարուստ ուտեստների  առավելությունները:


1. Նվազեցնում է ուտելու փափագը: Կծու ուտելիքներ նախընտրողները ավելի քիչ աղ, քաղցր և յուղոտ ուտելիքներ են օգտագործում:

2. Երկարացնում են կյանքը:  Կծու ուտելիք ամեն օր օգտագործողների մոտ 14 տոկոսով  ավելի քիչ է որևէ հիվանդությունից մահանալու վտանգը:


3. Կանխում է չափից ավելի ուտելը:  Կծու համեմված ուտելիքն օգնում է շուտ հագենալ և խուսափել հավելյալ սնունդ օգտագործելուց:


4. Ամրապնդում է իմունային համակարգը: Կծու ուտելիքների հակաքաղցկեղային և հակաբորբոքային հատկություններն օգնում են պաշտպանվել վարակներից և նվազեցնում բորբոքումը:


5. Պաշտպանում է սննդածին հիվանդություններից: Դա տեղի է ունենում հակամանրէային հատկությունների շնորհիվ:


6. Արագացնում է նյութափոխանակությունը: Կծու համեմունքն օգնում է արագացնել մարսողական գործընթացը և հավելյալ 50 կալորիա այրել ճաշից հետո:


7.  Պայքարում է քաղցկեղի դեմ: Ապացուցված է, որ կծու ուտելիքները այնպիսի նյութեր են պարունակում, որոնք ոչնչացնում են քաղցկեղային բջիջներն ու ազատ ռադիկալները:


8. Բարելավում է արյունատար անոթների աշխատանքը:

 

Կանոնավոր կերպով կծու համեմունքներ օգտագործելու օգտակարությունը