Տաջիկստանում հատուկ գործողության պատճառով անջատել են SMS ծառայությունը

10:15 • 07.09.15

Fotolia/ Robert Kneschke

 

Տաջիկստանի բջջային օպերատորներն ուժայինների պահանջով կիրակի օրն անջատել են կարճ տեքստային հաղորդագրություններով փոխանակման ծառայությունը։

 

Ուժայինները հետապնդում են ապստամբ գեներալ Աբդուխալիմ Նազարզոդին՝ երկրի պաշտպանության նախարարի նախկին տեղակալին: Այդ մասին interfax.ru-ին հայտնել են օպերատորների ներկայացուցիչները և ուժային մարմիններում աղբյուրները։

 

«Հատուկ գործողության անցկացման ընթացքում հրաման է տրվել անջատել SMS ուղարկելու և ընդունելու հնարավորությունը»,- ասել է ուժային կառույցներում աղբյուրը։

 

Այդ տեղեկությունը հաստատել են բջջային կապի ընկերություններում:

 

«SMS ծառայությունն աջատվել է բարձրաստիճան մարմինների պահանջով: Դրա վերագործարկման մասին մենք հավելյալ կտեղեկացնենք»,- հայտնել են օպերատոր ընկերությունից։

 

Սեպտեմբերի 4-ից ուժային կառույցների և Նազարզոդիի աջակիցների միջև դիմադրությունից ի վեր մահացել է 18 ուժային, սպանվել 26 ապստամբ: