Ճարտարապետները կքննարկեն Տալլինի և Հելսինկիի միջև թունելի կառուցման գաղափարը

10:26 • 07.09.15

Էստոնիայի և Ֆինլանդիայի ճարտարապետները կհավաքվեն եռօրյա հանդիպման, որտեղ կքննարկեն Տալլինի և Հելսինկիի միջև թունելի կառուցման գաղափարը, գրում է interfax.ru-ն:

 

«Ճարտարապետները ցանկանում են ուսումնասիրել այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ազդեցությունը, ինչպես Rail Baltica արագընթաց երկաթուղային գծի և թունելի կառուցումը Տալլինի և Հելսինկիի քաղաքային միջավայրերի վրա, տեխնիկական ցանցերի պլանավորումը և շինարարության բացասական հետևանքների նվազեցումը»,- հայտնել է Էստոնիայի ճարտարապետների միության նախագահ Ինդրեկ Ալմանը։

 

Հանդիպմանը կմասնակցի երկու կողմից 20-ական ճարտարապետ։

 

Դեռ Էստոնիայի և Ֆինլանդիայի իշխանությունները չեն մեկնաբանում թունելի կառուցման հնարավորությունը: Բայց եթե մեկնարկը տրվի և ԵՄ-ն օգնի նախագծի ֆինանսավորմամբ, թունելը կարող է պատրաստ լինել 2030-2035 թվականներին, կարծում են մասնագետները: