Թուրքիայում մի քանի երկրաշարժ է գրանցվել

08:51 • 07.09.15

Թուրքիայում գիշերը մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել։


Ինչպես տեղեկացնում է  «Հուրրիյեթ» թերթի կայքը, առաջին ցնցումը՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել Բինգյոլում, իսկ երկրորդը՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ՝ Էլազիգ նահանգում:
 

Առաջին երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 2.4 կմ խորությամբ։

 

Ժամը 03:55-ին ցնցումներ են գրանցվել նաև Վանի Էրմիշլեր գյուղում: Ցնցումների ուժգնությունը կազմել է 3.3 բալ,  իսկ հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորությամբ:

 

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: