Ջեյմս Ուորլիքը գրանցվել է Instagram-ում (լուսանկար)

11:37 • 07.09.15

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրանցվել է Instagram սոցիալական ցանցում: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում և առաջարկել հետևել իրեն՝ խոստանալով հետաքրքիր լուսանկարներ տեղադրել:

 

Ուորլիքը տեղադրել է նաև առաջին լուսանկարը՝ Ալբերտ Էյնշտեյնի հուշարձանի։ 

 

«Պարոն «ուղեղը» նստած է Պետդեպարտամենտի մուտքից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ հավանաբար մեզ հիշեցնելով՝ մտածել գործելուց առաջ»,- գրել է նա՝ օգտագործելով «Պետդեպարտամենտ», «էյնշտեյն», «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում» հեշթեգերը։

 

Լուսանկարը՝ այստեղ։