Թուրքիայում դարձյալ հարձակվել են «Արմեն» որբանոցի քանդման դեմ պայքարողների վրա

14:13 • 08.09.15

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայկական «Արմեն» որբանոց-ճամբարի քանդման դեմ պայքարող քաղաքացիների վրա գիշերը հարձակում է տեղի ունեցել։

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, ժամը 01:30-ի սահմաններում փայտերով զինված մի խումբ հարձակվել է ճամբարը հսկողների վրա: Հերթապահողների ու հարձակվող խմբի միջև լարվածություն է առաջացել: Խումբը, սակայն, չի կարողացել մտնել որբանոցի տարածք:

 

«Արմեն» որբանոցի դիմադրության շարժումը դիմել է ոստիկանություն:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում «Արմեն» որբանոց- ճամբարը չքանդելու համար իրականացվող հերթապահության ընթացքում ևս մի հարձակում էր տեղի ունեցել անցյալ ամիս: Այդ հարձակման ընթացքում երկու մարդ էր վիրավորվել: