Թույլատրելի արագությունը խախտելու համար Միլանը չի պատժի Բալոտելիին

19:30 • 08.09.15

 «Միլանի» ղեկավարությունը կարգապահական միջոցներ չի կիրառի թիմի հարձակվող Մարիո Բալոտելիի նկատմամբ: Իտալացի ֆուտբոլիստը երեկ ժամանակավորապես զրկվել է վարորդական իրավունքներց, քանզի Բրեշիա քաղաքի փողոցներից մեկում թույլատրելի 50 կմ/ժ-ի փոխարեն մեքենան վարել է 90 կմ/ժ արագությամբ:

 

Բալոտելին արդեն ներողություն է խնդրել ոստիկանությունից նշելով, որ չէր տեսել արագությունը սահմանափակող նշանը:

 

Հիշեցնենք, որ ամռանը «Լիվերպուլից» «Միլան» վարձավճարով տեղափոխվելու պայմանագրում «ռոսոներին» հատուկ կետ էր ներառել, ըստ որի Բալոտելիին արգելված է Միլանի իմիջին վտանգ հասցնող արաքներ կատարել:

 

Հավանաբար իտալական ակումբը գտել է, որ սա այդ դեպքը չէ: