Արցախի վարչապետը վերադարձել է ԼՂՀ, սակայն ազատամարտիկները դեռ Տավուշում են
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ ՀՀ Տավուշի մարզից վերադարձել է ԼՂՀ: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԼՂՀ վարչապետի օգնական Արտակ Բեգլարյանը:
Սակայն նրա և Արցախի մի շարք հրամանատարների գլխավորությամբ Արցախ մեկնած ազատամարտիկները դեռ Տավուշում են, ինչի մասին Tert.am –ը տեղեկացավ Տավուշի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի գյուղապետերից:










