Գերմանիան հայտարարել է տարեկան 500.000 փախստական ընդունելու հնարավորության մասին
Գերմանիայի իշխանությունները նախատեսում են մի քանի տարի շարունակ տարեկան մոտ 500 հազար ներգաղթյալ ընդունել:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:
«Ես կարծում եմ, որ մենք անխոս կկարողանայինք ընդունել տարեկան կես միլիոն փախստականների՝ մի քանի տարվա ընթացքում»,-ասել է նա:
Պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ բոլոր երկրները պետք է մասնակցեն Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից եկող փախստականներին տեղավորելու գործին, որոնք պատերազմից և աղքատությունից փախչելով՝ հասնում են Եվրոպա:
Ակնկալվում է, որ այս տարի 800 հազար փախստական ապաստան կխնդրի Գերմանիայում, ինչը 4 անգամ ավելի է, քան 2014 թվականին։










