Հունգարիայի հատուկ ծառայությունները փախստականների շրջանում 2 ահաբեկիչ են հայտնաբերել

16:36 • 08.09.15

Լուսանկարը՝  REUTERS/ Marko Djurica-ի


Հունգարիայի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ փախստականների շրջանում 2 ահաբեկիչ են հայտնաբերել, գրում է Газета-ն։


M1 հեռուստաալիքի տվյալներով՝ նրանք Արևմտյան Եվրոպա են հասել ներգաղթյալների հոսքի հետ։

 

«Բացահայտել ահաբեկիչներին թույլ են տվել նրանց ֆեյսբուքյան էջերը»,- ասվում է հեռուստաընկերության սյուժեում։


Եթերում ցուցադրվել են ենթադրյալ ահաբեկիչների լուսանկարները նրանց էջերից։

 

Հիշեցնենք, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն աջակցել է եվրոպական երկրների սահմաններին բանակի տեղակայման գաղափարին։