Իրաքում առևանգել են արդարադատության փոխնախարարին

20:53 • 08.09.15

Բաղդադում առևանգել են Իրաքի  արդարադատության փոխնախարար Աբդուլկարիմ Ֆարեսին:  Իրաքի իշխանությունների հաղորդմամբ` հայտնի է, որ անհայտ, սևազգեստ և  զինված անձինք կանգնեցրել են Ֆարեսի մեքենան:

Ինչպես հայտնում է BBC-ն` առևանգել են նաև պաշտոնյայի երկու թիկնապահներին, սակայն ավելի ուշ ազատ են արձակել: Մեքենայի վարորդը վիրավորվել է, երբ փորձել է միջամտել իրավիճակին:

Առևանգիչների շարժառիթները  դեռևս պարզ չեն:  Իրաքում գործող խմբավորումներից և ոչ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել: