Իտալիայում ուժեղ կարկուտ է տեղացել, որը վնաս է հասցրել բերքին (տեսանյութ)
Իտալիայում սեպտեմբերի 5-ին ուժեղ կարկուտ է տեղացել։ Ականատեսների համաձայն՝ կարկուտը եղել է մարդու ափի չափ։ Փոթորիկը հարվածել է Պոցուոլի նավահանգստային քաղաքին, որը Նեապոլ քաղաքի մոտակայքում է։
Կարկուտն այնքան ուժեղ է տեղացել, որ հեշտությամբ կոտրել է տների պատուհանները, տանիքները և ավտոմեքենաների ապակիները։ Տուժել է մի քանի մարդ, ինչպես նաև՝ կենդանիներ։ Վնասվել է նաև բերքը, փոխանցում է Обозреватель-ը։










