Ուկրաինան հրաժարվել է գազի արտոնյալ գնից. Մեդվեդև

21:43 • 08.09.15

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվան գազի արտոնյալ գին է առաջարկել Կիևին, սակայն Ուկրաինան հրաժարվել է:

«Մենք միշտ բաց քաղաքականություն ենք վարել Ուկրաինայի նկատմամբ գազի մատակարարումների հարցում: Թեև մեր հարաբերություններն այժմ լավագույն վիճակում չեն, մենք արտոնյալ գին են առաջարկել մեր  ուկրաինացի սպառողներին», –Корреспондент-ի հաղորդմամբ` լրագրողներին ասել է Մեդվեդևը:


ՌԴ վարչապետն ընդծել է նաև, որ Ռուսաստանը կարող է նաև  վերականգնել առևտրային հարաբերությունները Ուկրաինայի ցանկության դեպքում: