Սննդի կաթսայում լողացող բուժաշխատողի մասին տեսանյութը սկանդալ է առաջացրել Մեքսիկայում (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Մեքսիկայի Պուեբլա քաղաքի հոսպիտալներից մեկի աշխատակիցը լողանում է սննդի համար նախատեսված կաթսայում։ Նրան արդեն որոնում է ոստիկանությունը, քանի որ տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության շրջանում, գրում է Корреспондент-ը։
Կադրերում երևում է՝ ինչպես է սպիտակ վերնաշապիկով տղամարդը նստել կաթսայի մեջ, իսկ գործընկերը նրա վրա ջուր է լցնում։
Սկանդալային տեսանյութը տեղադրվել է Facebook սոցկայքում։ Նշվում է, որ երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչները սարսափել են իրենց տեսածից և արդեն ծառայողական հետաքննություն են սկսել։










