Թուրքիայում տեղի ունեցած և ՀՀ-ում լսված պայթյունի հետևանքով 10 ոստիկան է զոհվել

12:31 • 08.09.15

Իգդիրից Նախիջևան տանող ճանապարհին ոստիկանների տեղափոխող միկրոավտոբուսի վրա հարձակում է իրականացվել։

 

Ինչպես տեղեկացնում է DHA գործակալությունը, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները ռումբ են պայթեցրել:

 

Reuters-ի հետ զրույցում կառավարության պաշտոնյան նշել է, որ հարձակման հետևանքով 10 զինվոր է զոհվել:


Ըստ նախնական տեղեկությունների՝ PKK-ի զինյալները նախապես ռումբը տեղակայել են այն ճանապարհին, որով անցնելիս են եղել ոստիկանները:

 

Ի դեպ, պայթյունն այնքան ուժգին է եղել, որ լսելի է եղել նաև Հայաստանում՝ մասնավորապես Ռանչպար գյուղում:

 

ՀՀ ՏԿԱԻՆ-ը տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում: