Հռոմի պապը հեշտացրել է կաթոլիկների ամուսնալուծության գործընթացը

17:09 • 08.09.15

Հռոմի Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի օրը հայտարարել է այսպես կոչված՝ ամուսնությունների չեղարկման մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու ընթացակարգի հեշտացմանն ու արագացմանն ուղղված բարեփոխումների մասին, հաղորդում է USA Today-ը:

 

Վատիկանի թողարկած նոր օրենքը նախատեսում է արագ գործընթաց, որը կիրականացնեն անմիջապես եպիսկոպոսները:

 

Քանի որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին չի ընդունում ամուսնալուծությունը, ապա կաթոլիկները պետք է այսպես ասած՝ չեղարկեն իրենց ամուսնությունը՝ եկեղեցով կրկին ամուսնանալու համար։

 

Մինչ այժմ ամուսնությունների չեղարկման մասին գործերը քննում էին մի շարք եկեղեցական ատյաններ և անհամաձայնության դեպքում դրանք ուղարկվում էին Վատիկանի դատարան:

 

Ընթացակարգը քննադատության էր արժանանում չափազանց երկար և հնացած լինելու համար։