Victoria's Secret-ի մոդելն ընկել է կոմայի մեջ

11:39 • 08.09.15

Լուսանկարը՝ theplace.ru-ի

 

Հոլանդացի մոդել Իֆկե Շտուրմն ընկել է կոմայի մեջ՝ մեծ արագությամբ ընթանալիս ընկնելով սերֆինգի տախտակի վրայից, գրում է Обозреватель-ը։

 

Մոդելը ողնաշարի լուրջ վնասվածքներ և գանգոսկրի կոտրվածք ունի։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Իտալիայում հանգստի ժամանակ։

 

Տեղի Rizzoli հիվանդանոցի բժիշկները պայքարում են մոդելի կյանքի համար։

 

33-ամյա Շտուրմը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների հետ՝ Victoria's Secret, Ralph Lauren, Marc Jacobs, Dior և Chanel։

 

Ընդամենը մեկ ամիս առաջ նա լույս աշխարհ է բերել որդուն՝ Ալեքսանդրին, քաղաքացիական ամուսնուց՝ գործարար Ջայլզ ՄքՔեյից։

 

Շտուրմի ներկայացուցիչները հաստատել են ողբերգական միջադեպի մասին տեղեկությունը, սակայն չեն նշել՝ ինչ վիճակում է գտնվում մոդելը։