Բակո Սահակյանը Ստեփանակերտի բարեկարգման հետ կապված հարցերով խորհրդակցություն է անցկացրել

13:01 • 09.09.15

 


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 9-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտի  բարեկարգման և քաղաքային տնտեսության գործունեության հետ կապված հարցերին:


Զեկույցներով հանդես են եկել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը և համապատասխան կառույցների պատասխանատուներ:
 

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:


Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: