Քլինթոնը ներողություն է խնդրել անձնական փոստը ծառայողական նպատակներով օգտագործելու համար

10:00 • 09.09.15

Լուսանկարը՝ nypost.com-ի


ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը ներկայում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն է 2016 թվականի նախագահական ընտրություններում, ներողություն է խնդրել անձնական էլեկտրոնային փոստը ծառայողական նպատակներով օգտագործելու համար, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:



«Դա սխալ էր: Ես ցավում եմ: Ես պատասխանատվություն եմ կրում դրա համար»,-ասել է նա ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
 

«Երբ այժմ ես նայում եմ այդ գործին, չնայած դա թույլատրված էր եղել, կարծում եմ, ես պետք է երկու հաշիվ օգտագործեի՝ մեկն անձնական նամակների համար, մյուսը՝ ծառայողական»,- հավելել է նա։

 

Ինքն իրեն արդարացնելու համար նա ասել է, թե տեղեկատվությունը, որը հաղորդել է անձնական նամակագրության ընթացքում, այդ ժամանակ գաղտնի չի եղել:

 

Քլինթոնի նամակագրական սկանդալն ակտիվորեն օգտագործվում է նրա հակառակորդների՝ Հանրապետական կուսակցության թեկնածուների կողմից: Միաժամանակ, ինչպես վկայում են հասարակական կարծիքի ուսումնասիրման տվյալները, նվազում է Քլինթոնի հավանական ընտրողների թիվը։