Դավութօղլուն դատապարտել է Թուրքիայում լրատվամիջոցների ու կուսակցությունների դեմ իրականացվող հարձակումները

10:06 • 09.09.15

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոչ է արել պահպանել հասարակական կարգն ու դատապարտել է լրատվամիջոցների շենքերի, քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիների մասնավոր սեփականության դեմ հարձակումները, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ 100 մարդ, կառավարամետ կոչեր հնչեցնելով, քարեր էր նետել թուրքական ընդդիմադիր Hurriyet թերթի՝ Ստամբուլում գտնվող գրասենյակի ուղղությամբ:

 

Բացի այդ, Ստամբուլում ամբոխը հարձակվել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության շենքի վրա:



«Անընդունելի է վնաս հասցնելը լրատվամիջոցների, կուսակցությունների շենքերին, ինչպես նաև մարդկանց անձնական ունեցվածքին»,- հայտարարել է Դավութօղլուն: