Եվրոպան կղզյակ է հուսահատության աշխարհում. Յունկեր
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան- Կլոդ Յունկերը, անդրադառնալով փախստականների հոսքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրադրությանը, Եվրոպան անվանել է աշխարհում ամենակայուն վայրը։
«Եկել է վճռական գործողությունների դիմելու ժամանակը: Առաջին հերթին պետք է մարդասիրական վերաբերմունք ցուցաբերենք: Եվրոպայից արդարություն է պահանջվում: Հիմա վախենալու և խուճապի մատնվելու ժամանակը չէ: Եվրոպան այն վայրն է, որտեղ գրեթե ամեն մարդ փախստական է եղել: Այդ մարդկանց փրկելը մեր ընդհանուր պարտականությունն է: Եվրոպան կղզյակ է հուսահատության աշխարհում»,- մեջբերում է gazeta.ru-ն պաշտոնյայի խոսքերը։
Միևնույն ժամանակ, Յունկերը բացատրել է, որ Եվրոպան չի կարող բոլորին օգնել, բայց պետք է ապրելու հեռանկար տա ու ապաստան տրամադրի պատերազմներից և ահաբեկչություններից փախչողներին։
Պաշտոնյան մանրամասնել է, որ տարեսկզբից առ այսօր Եվրոպա է ժամանել կես միլիոն ներգաղթյալ։










