Լուկաշենկոն ակնկալում է ընդլայնել համագործակցությունը Հյուսիսային Կորեայի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկի և Փհենյանի միջև համագործակցությունը զարգանալու է, տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը։
«Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ հետագայում հաջողությամբ կընդլայնվի երկու երկրների միջև համագործակցությունը, իսկ ավանդական բարեկամական հարաբերությունները կզարգանան»,- հաղորդել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոն շնորհավորական հեռագիր է ուղարկել ԿԺԴՀ պաշտպանական պետական հանձնաժողովի առաջին նախագահ Կիմ Չեն Ընին՝ ԿԺԴՀ-ի ձևավորման օրվա առիթով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսը պատրաստ է ավելացնել արտահանումը դեպի ԿԺԴՀ:










