Մերկելի դիմակով եվրապատգամավորին դուրս են արել Յունկերի ելույթից (տեսանյութ)
Եվրապատգամավորներից մեկը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան- Կլոդ Յունկերի ելույթի ժամանակ կրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիմակը, ինչից հետո դուրս է արվել դահլիճից, գրում է Газета-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Յունկերի ելույթի ավարտից առաջ. վերջինս խոսել է ԵՄ-ում իրավիճակի մասին։
Յունկերը հետաքրքրվել է պատգամավորից՝ ինչ է ցանկանում, սակայն պատգամավորի խոսքերը չեն լսվել, այնուհետև նիստի վարողը հայտարարել է, որ ճանաչել է պատգամավորին և խնդրել է նրան լքել դահլիճը։ Պատգամավորը մոտեցել է Յունկերին, սեղմել նրա ձեռքը և հեռացել։










