Չինաստանում սկուտերից ընկած թոշակառուն մահացել է՝ անցորդների անտարբերության պատճառով (տեսանյութ, լուսանկարներ)

09:02 • 09.09.15

Չինաստանի կենտրոնական Հենան շրջանում 60-ամյա թոշակառուն հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով ընկել է սկուտերից ու քիչ անց մահացել՝ անցորդների անտարբերության պատճառով, գրում է The Daily Mail-ը:

 

Տղամարդն ընկել է սկուտերից ուղիղ ջրի մեջ և չի կարողացել բարձրանալ: Անցորդներից ոչ ոք, սակայն, չի փորձել փրկել նրան:

 

Երբ նրան 3 րոպե անց վերջապես հանել են ջրից, նա արդեն մահացած է եղել։

 

Նշվում է, որ սկուտերն ընկել է տղամարդու վրա, և նա ջրում փորձել է դուրս գալ դրա տակից։ Մարդկանց մի խումբ մոտեցել է նրան, սակայն այնուհետ հեռացել: Նշվում է, որ մի կին խնդրել է տղամարդկանց օգնել, բայց նրանցից ոչ ոք չի ցանկացել օգնություն ցուցաբերել:

 

Լրատվամիջոցը գրում է, որ Չինաստանում վերջին տարիներին ավելանում է պատահարների մեջ հայտնված ծերերի մասնակցությամբ խարդախությունների թիվը: Նրանց թիրախում բարեհոգի անծանոթներն են, ովքեր գալիս են նրանց օգնելու: «Վիրավոր» թոշակառուներն այնուհետև մեղադրում են իրենց օգնած մարդկանց իրենց վնաս հասցնելու համար և փորձում դատական կարգով գումար կորզել նրանցից: Շատերը կարողացել են խուսափել խարդախություններից տեսահսկման համակարգերի կամ ականատեսների օգնությամբ: Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե արդյոք այս միջադեպում դա է եղել պատճառը, որ մարդիկ օգնություն չեն տրամադրել տարեց մարդուն:

Unidentified man fell over while on his scooter (above) and became trapped underneath it on the flooded road

A woman passing by (far right) pleaded with two men (left in white and purple) to help her but they refused

Later, another group of passers-by dragged the man from from the flood waters but he had already drowned

Group of passers-by had actually approached the bike (above) before moving away again without helping

Pensioner had been lying in the flood water for 3 minutes before another group of passers-by pulled him out