Սալվադորում ծննդատանը խառնված երեխաները 4 ամիս անց վերադարձվել են իրական ծնողներին
Սան Սալվադորում ավարտվել է ծննդատանը խառնված նորածինների վերաբերյալ ամիսներ տևած պատմությունը։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, մայիսին Մերսեդես Սոտոն Սալվադորի մասնավոր ծննդատներից մեկում երեխա է ունեցել:
Ծննդատնից դուրս գրվելուց հետո կինը նկատել է, որ երեխան ավելի թուխ մաշկի գույն ունի, քան նրան թվացել էր:
ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ դա ամենևին էլ նրա երեխան չէ:
Մի քանի ամիս անց իշխանությունները կարողացել են պարզել, թե որտեղ են երեխայի իրական ծնողներն ու որտեղ է Սոտոյի որդին, ինչից հետո, փակ դռների հետևում, ընտանիքները փոխանակել են երեխաներին:
Քննության տվյալներով՝ տեղի ունեցածի համար մեղավոր է բժիշկ Անտոնիո Գիդոզը։










