Uber միջազգային տաքսի ծառայությունը գրավում է չինական շուկան
Uber առցանց տաքսի ծառայության գլխավոր տնօրեն Թրևիս Կալանիկը հայտարարել է փոխադրումների չինական շուկան գրավելու իրենց նպատակի կրկնապատկման մասին, գրում է korrespondent.net-ը:
Երեք ամիս առաջ ընկերության նպատակն էր օպերացիոն գործունեություն սկսել չինական 50 քաղաքներում: Այժմ արդեն Uber-ում հույս ունեն աշխատանքը սկսել 100 քաղաքներում: Ներկայում ծառայությունից կարող են օգտվել Չինաստանի 20 քաղաքներում։
Բացի այդ, Կալանիկը հայտնել է 1,2 միլիարդ դոլար ներգրավելու մասին, մինչդեռ գլխավոր տեղական մրցակից Didi Kuaidi-ի մոտ այդ գումարը 3 միլիարդ դոլար է: Uber-ի գլխավոր ներդրողներից մեկը Baidu չինական խոշոր որոնողական համակարգն է։
«Երբ մենք սկսեցինք այս տարի, մենք հույս ունեինք ստանալ շուկայի 1 տոկոսը: Այժմ ինն ամիս անց մենք դիտարկում ենք շուկայի 25-30 տոկոսը»,- ընդգծել է ծառայության գլխավոր տնօրենը։










